HOVIK STUDIO-THE LARGEST ACADEMY

OF ARMENIAN NATIONAL DANCE

IN RUSSIAN FEDERATION & EUROPE

Պատմություն

Գասպարյանների ընտանիքը Հովհաննես Գասպարյանի գլխավորությամբ տեղափոխվեց Մոսկվա, մշտական բնակության 2000 թվականին, որտեղ վերջինս մեծ մտահաղացում ուներ իրականացնելու: Դա Մոսկվայում հայ պարարվեստի կենտրոնի ստեղծումն էր, որի շուրջ նա ծրագրեր էր մշակում ավագ որդու՝ Իշխան Գասպարյանի հետ: Սակայն ճակատագրի հարվածով 2003 թ. կյանքից վաղաժամ հեռացավ Հովհաննես Գասպարյանը, իսկ նրա մեծ երազանքն իրականացնել հնարավոր դարձավ 2005 թ. ընտանիքի բոլոր անդամների ջանքերով և այն ստացավ «Հովիկ Ստուդիո» ազգային պարի ակադեմիա անվանումը ՝ ի պատիվ մտահաղացման հեղինակի:

 

Ակադեմիայի հիմնադիրը և գեղարվեստական ղեկավարը համարվեց Իշխան Գասպարյանը: «Հովիկ Ստուդիո»-ն կարճ ժամանակամիջոցում մշակեց ամուր և հիմնավոր գաղափարախոսություն, որի կրողների հետևողականության շնորհիվ այն այսօր համարվում է երկրագնդի ամենամեծ հայկական պարային հաստատություններից մեկը:

 

Ակադեմիայի անընդհատ զարգացող մասնաճյուղերին զուգընթաց աճում է սաների թիվը , որն այսօր 500-ից ավելի է: Մոսկվայի սրտում հայկական հոծ բազմությունը համախմբվեց պարի միջոցով և կազմեց փոքրիկ Հայաստան, որտեղից էլ ծնվեց ակադեմիայի կարգախոսը ՝ Հայաստան փոքրիկ - դե պարիր Հովիկ: Պարարվեստի աշխարհում «Հովիկ Ստուդիո»-ն ունի լուրջ հեղինակություն, որը պայմանավորված է բարձր կարգապահությամբ, թիմային աշխատանքով և անձնակազմի ներսում անսահման ջերմ մթնոլորտով:

 

+7 (495) 749 49 68

+374 (94) 303-404 | +374 (60) 504-707