Ռուսաստանի Դաշնության եվ Եվրոպայի

ամենամեծ հայկական ազգային

պարի ակադեմիա - Հովիկ Ստուդիո

ԻՇԽԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Ծնվել է Երևանում , 1975թ. օգոստոսի 22-ին:
Վաղ հասակից ծնողների կամքով հաճախել է արվեստի տարբեր խմբակներ , իսկ պարը շուտով դարձել է նրա տարերքը : Կրթություն է ստացել տարբեր պարային հաստատություններում, սակայն ժամանակավոր դադար է տվել ԵՊՀ-ի միջազգային հարաբերություններ ֆակուլտետում ուսանելու տարիներին:
Բուհն ավարտելուն պես կարճատև աշխատել է իր մասնագիտությամբ, սակայն շուտով հանկարծ հասկացել է իր գլխավոր առաքելությունը և վերադարձել պարարվեստի աշխարհ : 2000 թ. ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ հոր` Հովհաննես Գասպարյանի հետ նախապատրաստել է մեծ ծրագիր պարի մեծ դպրոց բացելու ուղղությամբ: Հոր վաղաժամ կյանքից հեռանալը մեծ ազդանշան է դառնում Իշխանի համար ` այն է հիմնել ազգային պարի ակադեմիա, որն էլ հաջողվում է իրականացնել մոր, եղբոր և քրոջ օգնությամբ 2005 թվականին ` կոչելով այն Հովհաննես Գասպարյանի անունով " Հովիկ Ստուդիո" :
Ամուր, հոգևոր արժեքներով կառուցված յուրօրինակ գաղափարախոսության շնորհիվ այսօր Հովիկ Ստուդիոն դարձել է Ռուսաստանի Դաշնության և Եվրոպայի ամենամեծ հայկական ազգահին պարի ակադեմիան:
Իշխան Գասպարյանն իր շուրջն է հավաքել արհեստավարժ մասնագետներով մեծ թիմ և կերտել բարձր հեղինակություն պարարվեստի աշխարհում :
Կյանքի կարգախոսն է ` "Հասցնել սիրել և սիրվել հասարակության մեջ և թողնել բարի ու հոգևոր արժեքներով կառուցված հետք կյանքի ճանապարհին " :